Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը գնում էր ընտրությունների «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, շատերիս համար դա լիարժեք հասկանալի և ընկալելի չէր. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարդկանց մեծ մասը այսօր պահանջում է ապահով Հայաստան

Տարիներ առաջ երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գնում էր ընտրությունների «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, շատերիս համար դա լիարժեք հասկանալի և ընկալելի չէր, ինչպես այսօր:

Եկեք անկեղծ լինենք, որ շատ քչերս կարող էինք պատկերացնել այդ բառերի խորը իմաստը: Այսօր ադեկվատ մարդիկ սոցիալական հարցերը մի կողմ թողած ցանկանում են ապրել ապահով երկրում, ցանկանում են, որ իրենց երկիրը լինի կանխատեսելի և կայուն:

Սա իրոք բանաձև էր, որ հայ ժողովուրդը ցավոք ժամանակին չհասկացավ, չպատկերացրեց, որ եթե չկա անվտանգություն չի կարող լինել փող, գործ,հաջողություն և հանգիստ կյանք: Չպատկերացրեց և դուրս եկավ փողոց իբր հեղափոխության համար,իբր ազատ և ապահով ապրելու համար,բայց չհասկացավ,որ ինքը ապահով և հանգիստ կյանքը մերժում է և բերում պատերազմ, մահ, կործանում,բերում է թրքասեր մի խունտա,որը կլուծարի մեր հաղթանակած պետությունը:

Եկավ վերջը այն պահը, որ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ դարձավ երազանք:

Դե արդեն իսկ ավելորդ է ասել, որ քանի հողատու կապիտուլյանտը իշխում է մեր սուրբ հողում, կարծում եմ, մոռանալ է պետք ապահով Հայաստանի մասին:»