Perseverance-ը նոր լուսանկարներ է ուղարկել Մարսից կապի ընդհատումից հետո

News.am-ը գրում է.

«ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը հաջողությամբ «արթնացել» է արեգակնային միացման պատճառով կապի կարճատեւ կորստից հետո եւ վերադարձել է Կարմիր մոլորակի վրա աշխատելու: Այն նույնիսկ «զանգահարել է» տուն եւ կիսվել Մարսի իր առաջին լուսանկարներով, գրում է universemagazine.com-ը՝ վկայակոչելով Live Science-ը:

Perseverance-ը եւ մարսյան այլ տիեզերանավեր վերջերս երկու շաբաթով զրկվել էին կապից: Այդ պահին Մարսն Արեգակի հակառակ կողմում էր Երկրի տեսանկյունից։ Այս դասավորության մեջ, որը հայտնի է որպես արեւային միացում, մեր աստղը կարող է խեղաթյուրել Երկրից Կարմիր մոլորակ ուղարկված հրամանները, ուստի ՆԱՍԱ-ն եւ տիեզերական այլ գործակալություններ կապի մեջ չեն մնում եւ մեքենաները սպասման վիճակ են տեղափոխում:

Երբ Մարսը վերադարձավ ՆԱՍԱ-ի՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի տեսադաշտ, վեցանիվ ռոբոտն «արթնացավ» եւ վերսկսեց  45 կիլոմետր լայնությամբ Ջեզերոյի խառնարանի հետախուզումը: Ըստ գիտնականների՝ միլիարդավոր տարիներ առաջ դրանում լիճ եւ դելտա գետեր են եղել:

«Ես վերադարձա աշխատանքի: Մի քանի լուսանկար են արել, ուսումնասիրում էի եղանակը, կատարում քիմիական փորձարկումներ, ինչպես նաեւ ստանում էի ծրագրային ապահովման թարմացումները», — ասվում է Perseverance-ի թվիթերյան էջին:

Գրառման մեջ ներառված են երկու հիասքանչ թարմ լուսանկար այն տարածքից, որն այժմ հատում է Perseverance-ը:»