Պուտինն ինչպես է կարողանում ազդել Եվրոպայում գազի գների վրա․ Die Welt
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի վիճակի է ազդել Եվրոպայի գազային շուկայում գների վրա։ Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Հրապարակման մեջ նշում է, որ բավական է, որպեսզի ռուսական պետության ղեկավարը ինչ որ բան ասի, եւ եվրոպական շուկայում գազի գինը կնվազի։ Պարբերականը նկատում է, որ Պուտինի համար իսկական նվեր է «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որը թեեւ պատրաստ է սեպտեմբերից, սակայն թե Բեռլինում եւ թե Բրյուսելում դեռ տատանվում են վերջնական գործարկման հարցում։
Բացի այդ, ըստ հրապարակման հեղինակների, Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը պարզ «մեսիջ» էր բոլորի համար, որ եվրոպական էներգետիկ շուկայում տիրապետողը Ռուսաստանն է։
Հոդվածագիրները հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երբ հոկտեմբերի 27-ին Պուտինը հանձնարարել է «Газпром»-ին սկսել գազի պահեստավորում իրականացնել Գերմանիայում եւ Ավստրիայում ունեցած գազապահեստարաններում, եվրոպական գազային շուկան «խորը շունչ է քաշել»։
Ընդ որում, այդ պահեստարանները սկսելու են «լցվել» մոտ տասն օրից, այսինքն, երբ Ռուսաստանում եղած պահեստարաններում պահեստավորման գործընթացը կավարտվի։ Ու թեեւ դեռ հայտնի չէ, թե ռուսական կողմն ինչ ծավալով կիրականացնի պահեստավորում գերմանական եւ ավստրիական իր պահեստարաններում, սակայն շուկան արձագանքեց ակնթարթորեն։
