Նիկոլը վաղուց հանձնվել է, իսկ հիմա հանձնում է պետության տարածքները․ Արտակ Զաքարյան

Ինչքան Նիկոլն ավելի բարձր է գոռում, որ Սյունիքով միջանցք չի լինելու, այնքան ես ավելի եմ վախենում, որ հաստատ նման մի բան լինելու է։ Այնպես, ինչպես Ստեփանակերտում ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Այդ պահից սկսեցինք վախենալ, որ սա տանում է պատերազմի` ձախողելով խաղաղ բանակցություններն ու հանձնելով Արցախը։