Մինսկի խումբ կոչվածը լրիվ ուրիշ իրականության մեջա ապրում, անիրական կոչերից և մեռած լոզունգներից արդեն սրտխառնոցա առաջանում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինսկի խումբ կոչվածը լրիվ ուրիշ իրականության մեջա ապրում, անիրական կոչերից և մեռած լոզունգներից արդեն սրտխառնոցա առաջանում

44 օր ծպտուն չհանած, գործնականում որևէ հարց չլուծած այդ կառույցը հիմա էլ մեջա բերում արտգործնախարարների վերջին հանդիպումները, որից հայ հասարակությունը ընդանրապես տեղյակ չի, թե ինչ է քննարկել և ինչ խոստումներ է տվել կապիտուլյացիոն ռեժիմի մարիոնետը, միայն գիտի ինքն ու գերագույն կապիտուլյանտը:

Ադրբեջանական ագրեսիան հեչ, գերիների հարցը թողած, արգելված զենքերի օգտագործումը մեր դեմ հեչ, քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորումը հեչ, ճանապարհները մեր ձեռքից խլելը հեչ, վերա կացել խրատական կոչերա անում:

Իսկ այդ ամենի պատճառը պարտված և նվաստացած Հայաստանի իշխանության անգործությունն ու անպաշտպանությունն է, նման խայտառակ վիճակ, որում հայտնվել է ՀՀ-ն երբևէ չի եղել, երբ արդեն թշնամին մեջբերումներ է անում կապիտուլյանտի խոսքերից, որ Շուշին հայկական չէ: Գալիս է ոտքով ու մեր զինվորներին վռնդում մեր իսկ դիրքերից, ծաղրում և հայհոյում մեզ, իսկ Երևանում այս ամենի դեմ պայքարող կանանց են ուժով բերման ենթարկում, պատգամավորներին ելույթ ունենալուց են զրկում և քաշքշելով դուրս հանում նիստերի դահլիճից:

Այ սրա համար էլ Մինսկի խումբը իրականության փոխարեն անկապ խրատական կոչեր է հնչեցնում, որի իրավունքը նա արդեն պետք է չունենար, բայց քանի կա էս կապիտուլյացիոն «քաղցկեղը» իշխանության ղեկին, մեզ սպասվում են նոր աղետներ ու էլի միակողմանի քայլեր միայն մեր դեմ:»