Այս մեկօրյա պատերազմով վճռվեց Սյունիքի «ապագան». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս մեկօրյա պատերազմով վճռվեց Սյունիքի «ապագան», կապիտուլյանտը կրկին իր նույն սցենարն է բանացնում, ուղղակի այս անգամ Արցախի փոխարեն Սյունիքի հանձման համար

Իրականում մի բան է բանակցել, երբ հակառակորդը հեռու է քո դիրքից, մի բան է բանակցել, երբ հակառակորդին  հաջողվել է դիրքերի առաջխաղացում ապահովել ու վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող երկու բարձունք, ինչի հետևանքով Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելիության տիրույթում է հայտնվում:

Արդեն պարզ է չէ՞ այդ դիրքերը ինչ առավելություն ունեին մեզ համար:»