Սերժ Սարգսյանը միակ գործիչն է, ով օգտագործեց «ԻՄ ԵՐԿԻՐ» բառերը, սա շատ կարևոր մեսիջ է և ներսին և դրսին. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սերժ Սարգսյանը միակ գործիչն է, ով օգտագործեց «ԻՄ ԵՐԿԻՐ» բառերը, սա շատ կարևոր մեսիջ է և ներսին և դրսին
Ով՞ այսքան ժամանակ բարձր ամբիոններից հանդգնեց պատասխանել ադրբեջանական սուլթանի զառանցանքներին,ով՞ միջազգային ասպարեզում բարձրացրեց մեր դեմ արգելված զենքերի օգտագործման մասին,ով՞ նման բարձր հարթակում խոսեց Բաքվի բանտերում պահվող և տանջամահ արվող մեր գերիների մասին,ով՞,իհարկե Սերժ Սարգսյանը:
Որևէ մեկը կասի ով՞իր այսօրվա պետական լծակները օգտագործեց այս հարցերը բարձրացնելու համար:
Եվ վերջապես ով՞ Արցախի կարգավիճակի հարցը կրկին բերեց ասպարեզ,իհարկե Սերժ Սարգսյանը:
#վերադարձ_հանուն_Հայաստանի»

