Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել․ որն է պատճառը
hetq.am֊ը գրում է «Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։
«Խորհրդարանական լսումների ժամանակ ես հիմնավորված, փաստերով ներկայացրել եմ, թե ինչու է խոշորացումը սխալ։ Ծովագյուղ համայնքում միայն 2021 թվականին էնքան աշխատանք է կատարվել, որ Գեղարքունիքի մարզի ոչ մի քաղաքում կամ մեծ գյուղում չի արվել։ Եթե համեմատես բոլոր գյուղերում ու բոլոր քաղաքներում կատարված աշխատանքը, կտեսնես, որ Ծովագյուղը ամենաառաջինն է»,- նշեց Վահրամ Գևորգյանը։
Մանրամասները՝ այստեղ։
