Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. ՔՊ-ականներն Ռուբինյանի սենյակում հաշիվ են մաքրել
Armlur.am-ը գրում է.
«Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների (դաշնակցական երիտասարդների) իշխանականները հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ հաշիվ մաքրելու:
Տղայական ռազբորական վերածվել է մեծ ծեծկռտուքի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները մի քանի անգամ շատ են եղել ընդդիմադիրներից: Իշխանություն-ընդդիմություն «ռազբորկան» շարունակվում է:
Ս.Վ.»
