Ադրբեջանով դուք Մալդիվներ էլ կգնաք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանով դուք Մալդիվներ էլ կգնաք

Շառլ Միշելի կազմակերպած երեկվա եռակողմ հանդիպումից հետո կապիտուլյանտի տարածած հաղորդագրության վրա հրճվողները կարծես թե չեն ուզում գիտակցել մի պարզ բան.

Երկաթուղին դեպի Ռուսաստան անցնելու է մեծամասամբ Ադրբեջանի տարածքով, այն Ադրբեջանի որտեղ հայատյացությունը եղել է կա և դեռ վստահ եմ կլինի: Այդ ճանապարհը եթե նույնիսկ գործարկվի` ինչին ես խորապես կասկածում եմ, դառնալու է«դժոխքի» ճանապարհ և որևէ մեկը չի կարողանալու երաշխավորել հայի կամ հայկական բեռների անվտանգ տեղափոխումը: Միշտ էլ կգտնվեն ավազակներ, խուլիգաններ, ռադիկալ տրամադրված էլեմենտներ, որոնք ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ կվնասեն թե հայկական բեռները, թե հայերին ֆիզիկապես, ով՞ կարող է տալ այս առումով անվտանգության հստակ երաշխիք` Ալիևը՞, իրո՞ք ու դուք դրան հավատո՞ւմ եք:

Երկրորդը՝ երեկվա հանդուպումից հետո չկա հստակ պատասխան միջանցքի մասին, ի՞նչ որոշվեց կոնկրետ միջանցքի պահով, երկաթուղու թեման տվեցին, որ որոշ մարդիկ ոգևորվեն,բայց չկա նորություն միջանցքից, խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության մասին է ու կոնկրետ Սյունիքի մասով:

Հ.Գ Օլիգարխների համար գուցե արվեն բացառություններ, հատկապես քիրվայության կողմնակից օլիգարխների, բայց շարքային գործարարների համար դեռ հարց է ինչ խնդիրներ են սպասվում նիկոլաալիևյան նոր երկաթգծի ճանապարհներին:»