Ի՞նչ է նշանակում ռեյտինգավորումը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի՞նչ է նշանակում ռեյտինգավորումը

Եթե նույնիսկ մի ավանակ վերցնես և ամենօրյա ռեժիմով նրան թիվիներով ցույց տաս կամ հայտնի էլեկտրոնային ռեսուրսներով նրան առաջ բերես նա կդառնա հայտնի և կունենա «ռեյտինգ» նա նույնիսկ կունենա հետևորդներ և ընտրողներ:

Եթե քաղաքական գործիչներին զրկես թիվիներով խոսելու և համացանցում իր կարծիքները արտահայտելու հնարավորությունից նրանք չեն ռեյտինգավորվի և կզրկվեն ճանաչելիություն կոչվող կարևոր գործիքից:

Հետևաբար մեր մեդիա դաշտի մի զգալի հատվածում գործող այս սկզբունքը կիրառելի է և իրեն արդարացնում է:

Այս սկզբունքից բացի գործում է նաև «պատվերով համերգի» և « սպիկեր լիստի» տեխնոլոգիան,բայց դրա մասին կխոսենք հետո:

Շարունակելի…»