Ի վերջո եթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, Հայաստանի նախագահն ի՞նչու չի կարող օտար անհայտ երկրի` Սենտ Քիտս և Նեվիս կոչվող ու ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եվ ի վերջո, եթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, Հայաստանի նախագահն  ի՞նչու չի կարող (ըստ մամուլի) օտար անհայտ երկրի`Սենտ Քիտս և Նեվիս կոչվող ու ոչինչ չասող պետության քաղաքացի լինել

Որպես Հովհաննես VIII պապ, այդ կինը կառավարել է երկու տարի, հինգ ամիս, 4 օր: Կոնկլավը նրան ընտրել է չիմանլով, որ նա կին է: Նա հղիացել է և նոր Վատիկանում իմացել են, որ նա տղամարդ չի:

Հիմա էլ մեզ մոտ չորս տարի նախագահ աշխտած պաղպաղակի մեծ սիրահարը մի սրտաճմլիկ տեքստ է տարածում ու հրաժարական տալիս և միայն հաջորդ օրը հրապարակվում է նման տեղեկություն:

Ի դեպ 857 թ. Իոհանայի (Հովհաննես 8-րդ ) մահից հետո Վատիկանում ավանդույթ ձեւավորվեց՝ ընտրություններից հետո  հավաստիանալ՝ տղամա՞րդ է արդյոք ընտրյալ Պապը :»