ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը իշխող խունտայում խառնաշփոթի լրջագույն պատճառ է դարձել. Միքայել Գրիգորյան

Ընկերների Միություն ՀԿ -ի նախագահ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը իշխող խունտայում խառնաշփոթի լրջագույն պատճառ է դարձել:

Կապիտուլյանտը գործի է դրել իր ամենից սիրված մեթոդները ՝ մանիպուլյացիաներ, պատվերով գրառումներ, ֆեյք նյուզ, մի խոսքով իր արդեն իսկ մաշված զինանոցի ողջ “ռեսուրսը”, բայց արի ու տես, որ այլևս այդ ծեծված մեթոդները չեն գործում, մարդիկ ձեր ասպարեզ նետած “կտերը” էլ չեն ուտում: Բայց քանի որ սրանք պադոշ են, մեկ է փորձում են աղավաղել Նախագահի խոսքերը և դրանով իսկ վերահաստատում են իրենց թրքահաճո դիրքավորումը: Էդ վարձու  գրչակների գրածներից յուրաքանչյուր խելքը գլխին մարդ հասկանում է, որ կապիտուլյանտն ու իր դավաճանական խունտան սպասարկում են բացարձակապես թշնամու շահերը և դրանում արդեն որևէ կասկած չկա, գոնե ինձ համար:

Նիկո՛լ մարտավարությունդ փոխի, վերջնական պալիտ ես եղել ու իմացի, որ քաղաքական աղբանոց նետվելուն զուգահեռ նույնիսկ քեզ ծափ տվող “արաները” լիքը հարցեր են ունենալու քեզ ու քո չստացված թրքահպատակ խունտային:

Հ.Գ. արջի ծառայություններ մատուցող սուբյեկտներին և զուտ վարձատրվող ստատուսչիներին խորհուրդ եմ տալիս կրկին դիտել Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը և բան գրելուց առաջ լավ մտածել:»