Մ.Մելքումյանը ընտրվել է ամբիոնի վարիչ

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն վերընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ:

Այդ կապակցությամբ Մ. Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի՛ գործընկերներ,

Գոհունակությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի կողմից միաձայն վերընտրվել եմ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ։ Երախտագիտությունս եմ հայտնում բուհի կոլեկտիվին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ռեկտորատին և ուսանողության ներկայացուցիչներին իմ համեստ գիտամանկավարժական գործունեության գնահատանքի համար։

Ունենք դեռևս շատ անելիքներ և գործեր։

Առա՜ջ։»