Նման զառանցանքներ շատ ենք լսել և դեռ կլսենք քանի իրական ազգային ողբերգություն դարձած ռեժիմը նստած է Երևանում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը վերականգնելու համար գուցե անհրաժեշտ լինեն տասնամյակներ իսկ գուցե հարյուրամյակներ

ԱԽՔ-ը հերթական երազն էր այսօր տեսել, և արժանանում է համացանցում  հայերի կողմից ակտիվ քննադատությանը:

Ողբերգությունը այն է,որ փողոց փակող զանգվածը մերժեց իր պետության ներկան ու ապագան ընտրելով կապիտուլյանտներին:

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը  մսխած,Արցախը թշնամուն հանձնած,ՀՀ սուվերեն տարածքից թշնամուն տված իշխանության ներկայացուցիչը խոսում է ողբերգությունից:Մի ամբողջ սերունդ իրենց  է ողբերգություն համարելու,նա եկել այսօր ասում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն էր:

Նման զառանցանքներ շատ ենք լսել և դեռ  կլսենք քանի իրական ազգային ողբերգություն դարձած ռեժիմը նստած է Երևանում:»