ԶԼՄ․ Ուկրաինայի իշխանություններն ափսոսում են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնել են կեղծել «ռուսական մոտալուտ ներխուժումը»

News.am-ը գրում է.

«Ուկրաինայի իշխանություններն ափսոսում են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնել են կեղծել «ռուսական մոտալուտ ներխուժումը»։ Այս մասին Twitter-ում գրել է Times ամերիկյան պարբերականի լրագրող Սայմոն Շուստերը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն առաջին անգամ զգուշացրել է իր թիմին ռուսական ներխուժման մասին անցյալ աշնանը՝ հավանականությունը գնահատելով 80%։ Ուկրաինացիները դրան չհավատացին, սակայն տեսան հնարավորություն՝ «ավելի շատ օգնություն, ավելի շատ ուշադրություն», եւ համաձայնեցին կեղծել։ Հիմա նրանք ափսոսում են։ Չափազանց մեծ ուշադրություն»,- գրել է նա։ »