Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի Է հայտարարել

Armenpress.am-ը գրում է.

«Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել Է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի Է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է փետրվարի 24-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Ավիափոխադրիչներին հիշեցնում ենք, որ այժմ դա (Ուկրաինայի տարածքն) ակտիվ հակամարտության գոտի Է»,- նշված Է հայտարարության մեջ: Ըստ որում նշված Է, որ ներկայիս պայմաններում «Ուկրաինայի օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը, ներարյալ օդանավակայանները, ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը ռիսկեր Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար»:

«Մասնավորապես, գոյություն ունի ինչպես կանխամտածված նշանառության, այնպես Էլ քաղաքացիական ինքնաթիռների սխալ նույնականացման վտանգ»,- ընդգծել են EASA-ում: «Մարտական գործողությունների վարման վերերկյա եւ օդանավային միջոցների լայն սպեկտրի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը մեծ ռիսկ Է ներկայացնում քաղաքացիական թռիչքների համար, որոնք կատարվում են թռիչքի բոլոր բարձրություններում եւ  Էշելոններում»,- եզրափակել են Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:»