Ռուսաստանի հաղթանակներից է կախված Հայաստանի ապագան. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.

«Ռուսաստանի հաղթանակներից է կախված Հայաստանի ապագան

Բորիս Ելցինի հեռանալուց հետո Արևմուտքը սպասում էր, որ Ռուսաստանը վերջնականապես կփլուզվի: Բանը հասել էր նրան, որ ՌԴ արդեն դիտվում էր, որպես շարքային եվրոպական երկիր:

2000-ականներից սկսած Վլադիմիր Պուտինը սկսեց վերականգնել Ռուսաստանի նախկին ձեռքբերումները և միասնական Արևմուտքին ցույց տվեց դռան տեղը: Որոշ օլիգարխներ փախան, սկսեցին դրսից քանդել Ռուսաստանը, որոշները մնացին, շարունակելով ներսից քանդել, բայց ի վերջո դա նրանց չհաջողվեց:

Պուտինը ջարդեց միջազգային ահաբեկչական խմբավորումներին Կովկասում, այնուհետև ուժեղացրեց բանակը և անվտանգությունը, ինչը դուր չէր գալիս Արևմուտքին:

Հիմա բոլորը հասկանում են, որ եթե չլիներ Պուտինի քաղաքականությունը, գուցեև ՌԴ այսօրվանը չլիներ, այլ լիներ բզկտված, քայքայված, Մոսկվայի շրջակայքով մի փոքր պետություն, փոխարենը՝ աշխարհում կավելանար մի քանի տասնյակ «անկախ» պետություններ, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնի, բայց կլինեին մեկ կենտրոնից ղեկավարվող վասալություններ:

Ինչքան ուժեղ լինի ՌԴ-ն, այնքան հայերը կկարողանան անվտանգ ապրել և կառուցել, երբ ՌԴ տուժեց կամ պարտվեց, մենք դրանից միայն կորցնելու ենք:»