Կառավարության թանկացման կռուտիտները. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էում գրում է.

«Կառավարության թանկացման կռուտիտները.

📍Սննդամթերքը թանկացավ, գարուն ա սիբեխ,մանդակ, կանաչի կուտեք:

📍Հացը թանկացավ, բայց խոմ քաշը «չպակասեց»։

📍Կարտոֆիլը թանկացավ, խառը կանաչի կամ սխտոր կերեք:

📍Զատիկին ընդառաջ հավկիթը թանկացավ, ձերը ներկեք (հավատալու ա սրանցից):

📍Դեղերը թանկացան, է դուք մի հիվանդացեք:

📍Կարագը թանկավ, բայց խոմ փաթեթավորումը լավացավ։

📍Հոսանքը թանկացավ, փոխարինեք ձեր էլեկտրալամպերը էներգաարդյունավետ ու խնայող LED-երով:

📍Ջուրը թանկացավ, բայց մեր ջուրը աշխարհում երկրորդ տեղն ա գրավում։

📍Գազը թանկացավ, բայց խոմ կալորիականությունը բարձրացավ։

📍Բենզինը թանկացավ, է հա մեկա շատերդ գազով եք քշում։

📍ԱՊՊԱ-ն թանկացավ, ավտոն ծախեք տեղը չմուշկ, սքեյթ, ինքնագլոր առեք քշեք։

Կառավարությունը այ սենց  շատերին էշի տեղ դնելով կռուտիտ ա լինում։ Դե գնա ժողովուրդ ու դիմացի սրանց: Որ ամոթը լրիվ կորցնեն սենց էլ կասեն՝ ժողովուրդ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտեք:»