Թող կառավարությունը կողմնորոշվի, ում կողմիցա. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Դավիթ Սանասարյանը կոչ է արել կառավարությանը, որ մի ինքնաթիռ հումանիտար օգնություն ուղարկի Ուկրաինա
Նման բան անելուց առաջ նախ հարց տվեք ձեզ, ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող քո միակ ռազմական դաշնակցի թշնամուն հումանիտար օգնություն ուղարկել:
Կապիտուլյացիոն իշխանությունը գուցե նրա բերանով է ուզում հասկացնել, որ պատրաստ է խամաճիկային ֆաշիստական Զելենսկիի ռեժիմին աջակցել: Բայց…
Էս աշխարհում կամ էս կողմն ես, կամ էն կողմը, մեկ էլ Էրդողաննա ասում, որ երկուսին էլ ուզումա օգնի, հիմա թող կառավարությունը կողմնորոշվի, ում կողմիցա, բայց կարծում եմ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը չի մոռացել, թե ում զինվորնա կանգնած հայ-թուրքական սահմանին և ում խաղաղապահնա կանգնած Արցախում և նաև ով էր ֆոսֆոր տալիս թուրքին, որ լցնի մեր գլխին:»

