Եթե Կրեմլը պատերազմից հետո վերադարձրեց Վիկտոր Յանուկովիչին դա կարող է լինել նախադեպ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների համար. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եթե Կրեմլը պատերազմից հետո վերադարձրեց Վիկտոր Յանուկովիչին դա կարող է լինել նախադեպ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների համար
2014թ ից հետո երկիրը լքած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ըստ շրջանարվող լուրերի, այժմ Մինսկում է և նախապատրաստվում է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը Զելենսկու փախուստից հետո:
Սա ունի նաև մեկնաբանություն և քանի որ արդեն ապացուցված է, որ Ուկրաինայում տեղի է ունեցել գունավոր հեղաշրջում և այն ծառայել է հակառուսական քաղաքականության համար, ինչի արդյունքում այդ երկիրը կորցրեց տարածքներ, անցավ քաոսի միջով, զոհեր, կործանված տնտեսություն, ինչը հանգեցրեց կործանարար պատերազմի և խայտառակ պարտության ուրեմն պետք է իշխանությունը վերադարձնել վերջին օրինական ընտրված իշխանությանը, որը չի եղել օտար ուժերի խամաճիկ:
Եթե սա տեղի ունեցավ, ուրեմն պետք է փաստենք, որ 2018թ Հայաստանի փողոցից իշխանազավթման գործընթացից հետո ձևավորված կապիտուլյացիոն իշխանությունը պետք է ևս հեռանա (ինչում անկասկած կարող է լինել նաև Կրեմլի ցանկությունը) և իշխանությունը պետք է վերադարձվի վերջին օրինական ընտրված իշխանությանը` Սերժ Սարգսյանին:»
