Ջրբաժանը գծված է, Հայաստանը ընտրության առջև. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Ջրբաժանը գծված է, Հայաստանը ընտրության առջև
Այսօր վարչապետի աթոռը զբաղեցրած անձը գնաց Ֆրանսիա, իհարկե Ֆրանսիան ունի շատ կարևոր նշանակություն Հայաստանի համար լինելով բարեկամ պետություն, ունենալով մեծ հայկական համայնք և բազմաթիվ կապեր մեզ հետ տարբեր ոլորտներում, սակայն այսօր աշխարհը փոխվում է և պետք է հասկանալ որտեղ է Հայաստանի տեղը այս նոր աշխարհում:
Չի բացառվում, որ միասնական Արևմուտքը Հայաստանի առաջ պայման դնի ընտրել մենք ում հետ ենք ի վերջո Արևմուտքի,թե Ռուսաստանի:»
