Դեղերի գները այնպես են տատանվում դեղատնից դեղատուն, որ կարծես դոլարի կուրս լինի. Ռուզաննա Ախայան
Դեղերի գները այնպես են տատանվում դեղատնից դեղատուն, որ կարծես դոլարի կուրս լինի․․․
Ռուզաննա Ախայան — բժիշկ ստոմատոլոգ, Առաջինը` Հայաստան նախաձեռնող խմբի Բժշկական խորհրդի անդամ
Ինչպե՞ս կարելի է այս կարգի բարձիթողի վիճակ ունենալ դեղերի ոլորտում: Դեղերի գները
դեղատնից դեղատուն տատանվում է 30-50 տոկոսով․․․
Մարդիկ ստիպված են լինում կիլոմետրեր քայլել, որ այդ օրվա դեղերը էժան գնեն: Դեղի շուկան իհարկե ունի բիզնես կոմպոնենտ, բայց չպետք է մոռանալ, որ դեղը հիվանդինն է:
Մեր երկրում խոստացված, բայց չվերացված մոնոպոլիան դեղերի ոլորտում անում է իր սև գործը:
Առանց այն էլ շուկայականից թանկ դեղերը էլ ավելի են թանկանում տարածքից, աշխատողի աշխատավարձից ու դեղատան իմիջից կախված: Հաշվի չի առնվում թոշակառուների, ծայրահեղ աղքատների, աշխատողների ու ամբողջ աշխատավարձը բուժմանը տվող անձանց սոցիալական վիճակը:
Սրանք այն խնդիրներն են, որոնք առաջանում են միայն մեր երկրում ոլորտի անկազմակերպ ու կամայական վարքագծից: Սակայն, այժմ այս ամենին գումարվելու են նաև այն պատժամիջոցները որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ: Մեր երկրում առկա իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ դեղերի շուկայի կարգավորիչները հաշվի չեն առել նաև այս խնդիրը և վատթար իրավիճակը դեռ առջևում է:
