Ինչպես և սպասվում էր, ՆԱՏՕ-ն ‘քցեց’ Զելենսկուն. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչպես և սպասվում էր, ՆԱՏՕ-ն ‘քցեց’ Զելենսկուն

Նա այսօր իր բերանով դրա մասին ավետեց:Հիմա հարց ՆԱՏՕ պաշտող հայ «գործիչներին» բա եթե Ուկրաինայի նման մեծ պետությանը քցեցին ձեզ որպես ինչ եք հույս տալիս ու դեռ շարունակում մարդկանց մոլորության մեջ գցել: Դուք անելիք չունեք քաղաքական դաշտում, Հայաստանը ձեր համար փորձադաշտ չի, որ նման մեյմունություններ անեք ու վտանգեք մեր բոլորի կյանքն ու ապագան:

Հայաստանի ապագան անհամատեղելի է ՆԱՏՕ կոչվող կառույցի հետ:Զելենսկին էլ էր էդպես մտածում և դա հասկացավ միայն երբ իր երկրի կեսից ավելին փլատակ դարձավ:»