Ռուսաստանը մեր հանդեպ իր պարտավորությունները փայլուն կատարում է և բոլոր հակառուսական քարոզները պետք է համարվեն ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի անվտանգությանը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Ռուսաստանը մեր հանդեպ իր պարտավորությունները փայլուն կատարում է, մնում է, որ Հայաստանում ձևավորվի իրական դաշնակցային մոտեցում և բոլոր հակառուսական էլեմենտները հայտնվեն իրենց արժանի տեղում: Իսկ դա հնարավոր է միայն այս կապիտուլյանտ իշխանության հեռացումից հետո:
Հասկանալ է պետք որ որևէ մեկը մեզ պարտք չէ և պահանջատիրական ստատուսներ գրողները պետք է րոպե անգամ չկասկածեին, որ մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանը կատարելու է իր խաղաղապահ պարտավորությունը և թույլ չի տալու թուրքի առաջխաղացումը:
Մեր անվտանգության երաշխավորը այս պահին ռուս զինվորն է և բոլոր հակառուսական քարոզները պետք է համարվեն ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի անվտանգությանը:»
