Ընդդիմության հայտարարած ապրիլի 5-ի հանրահավաքը պետք է առաջին հերթին լուծի երկու խնդիր. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.

«Ընդդիմության հայտարարած ապրիլի 5-ի հանրահավաքը պետք է առաջին հերթին լուծի երկու խնդիր

  1. Հրապարակում այնքան շատ մարդ պետք է լինի, որ գործող կապիտուլյանտ վարչախմբի հայտարարույունները, թե իբր հայերը համաձայն են թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկներին հօդս ցնդի:
  2. Հրապարակում մարդկանց քանակը և ոգեղենությունը ևս մեկ անգամ պետք է ցույց տա աշխարհին, որ ՀՀ պետք է ունենա նոր բանակցող և նոր ղեկավար, քանի որ այս իշխանությունը որևէ աղերս չունի հայկական շահերի հետ:

Եվ իմ սուբյեկտիվ կարծիքը ասեմ՝ պետք են զրո լոլոներ և մաքսիմում ճանապարհային քարտեզ, կարճ կոնկրետ:»