Հանուն Հայաստանի և Արցախի փրկության օր առաջ պետք է ազատվել այս իշխաություններից. Սևան Աղաջանյան

«Ազգային արժեքների պաշտպան ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ազգային արժեքների պաշտպան ճակատ հասարակական նախաձեռնությունը իր շուրջը  համախմբելով հակազգային իշխանությունների գործունեությունը մերժող  մի շարք հասարակական կազմակերպությունների՝ ապրիլի 2-ին հանդիպեց  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում ԱԱՊ ճակատի ներկայացուցիչները հայտարարել են, որ հանուն Հայաստանի և Արցախի փրկության, հանուն մեր երկրում ազգային արժեհամակարգի վրա հիմնված պետության կառուցման, օր առաջ պետք է ազատվել այս իշխաություններից:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն գործել միասնաբար, և ուժերի համախմբման միջոցով հասնել համընդհանուր նպատակի` Հայաստանում ազգային արժեքներ դավանող և մեր իրական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորմանը:»