2016թ-ին Սերժ Սարգսյանը կանխեց Արցախի և Սյունիքի կործանումը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցությն նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

2016թ-ին Սերժ Սարգսյանը կանխեց Արցախի և Սյունիքի կործանումը

«Ուղիղ 6 տարի առաջ 2016թ ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Ազգը դարձավ մի բռունցք և այնպիսի հակահարված տվեց թշնամուն իր բանակով,որ թշնամին չորս օրից զինադադար ուզեց: Սահմանի ողջ երկայնքով փորձ արվեց ներխուժել Արցախ և գրավել այն, ինչը նրան մոտ չհաջողվեց և հսկայական զոհեր տալով նրանք նահանջեցին:

Սա կանխվեց նրա շնորհիվ,որ մենք ունեինք միասնություն,ունեինք պետություն և բանակ, ունեինք անվտանգության հուսալի համակարգ և իհարկե հաղթանակած երկրի հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար:

Սերժ Սարգսյանը կանխեց 2016-ին այն, ինչը Ադրբեջանին հաջողվեց անել 2020-ին: Պատմությունը հստակ արձանագրեց, որ հերոսական հաղթանակ տարած նախագահին դավադիր ուժերը տարիներ շարունակ մեղադրում էին իբր 800 հեկտար կորցնելու մեջ, այն ինչ իրական կորուստը վերաբերվում էր անգամներ քիչ և աննշան տարածքի:

Եվ այդ նույն 800 հեկտար գոռացող կապիկները հերիք չի կորցրեցին  Արցախի մեծ մասը, թույլ տվեցին թշնամուն մտնել Սյունիք և դեռ այսօր էլ հոխորտում են ու խաղաղություն մուրում:

Կեղծել պատմությունը չի ստացվի,ինչպես չստացվեց շինծու քննիչ հանձնաժողով ստեղծելով,չի ստացվի և վաղը քանի որ հայ ժողովուրդը գիտի,որ ապրիլյան պատերազմում հաղթեց հայ զինվորը իր գերագույն հրամանատարի հետ միասին,իր սպաների և գեներալների հետ միասին:

Հավերժ փառք բոլոր մեր զոհված հերոսներրն:»