ՀՀԿ-ականներն ու Դաշնակցականները Արարատում ևս բարձրացրեցրին Արցախի դրոշը. տեսանյութ
168.am-ը գրում է.
Հայաստանում Արցախի Հանրապետության պետական դրոշի հաղթարշավը շարունակվում է: Ի թիվս բազմաթիվ բնակավայրերի՝ այսօր Արարատ քաղաքում ևս ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները բարձրացրեցին Արցախի դրոշը: Գործընթացը շարունակական է, և Հայաստանի դեռ շատ քաղաքներում ու գյուղերում է վեր խոյանալու Արցախի Հանրապետության դրոշը:

