Կապիտուլյանտի այսօրվա մոնոներկայացման գլխավոր մեսիջը ռուսներին հարվածելն էր. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլի այցը Մոսկվա հնարավոր է չեղարկվի

Կապիտուլյանտի այսօրվա մոնոներկայացման գլխավոր մեսիջը ռուսներին հարվածելն էր:

Իր դերասանական սրտաճմլիկ ելույթի մեջ որևէ նոր բան չկար, թե հողեր հանձնելու, թե ապագա իբր խաղաղության համաձայնագրի, թե մնացած բոլոր բաների իր մեղավոր լինելու և այլն բոլորս էլ լսել էինք,բայց բացահայտ ռուսներին մեղադրել չէինք լսել:

Ռուս խաղաղապահների և ՀԱՊԿ-ի մասին այսօրվա խոսքերը հատկանշական է,որ ասվում են Մոսկվա կատարվելիք պաշտոնական այցից առաջ:Եվ սա պատահական չէ,սա լուրջ ծրագրված հակառուսական օպերացիա էր: