Փոքրիկ գաղութի վերածված մեր երկիրը շուտով այդպես էլ չի հասցնի փրկվել թուրքի յաթաղանից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Եթե Նիկոլը մնա իշխանության…
Մոտ, շատ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր,որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի տարածք:
Դրան կհաջորդի Թուրքիայի կողմից սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Հաջորդ քայլը կլինի հայ-թուրքական հաշտեցման նոր անվտանգության մեխանիզմները, ինչի հետևանքով ռուսական 102-րդ բազան կհանվի Հայաստանից և մենք վերջնականապես կմնանք թուրքի ազդեցության տակ:
Դե միջանցք բան դա արդեն բնական է, որ կլինի և կլինի թուրքական սցենարով:
Երբ ռուսները գնացին, հայերին փրկող էլ չի լինելու, քանի որ էլ ոչ բանակ ենք ունենալու ոչ էլ դաշնակից:
Մի պրոթուրքական փոքրիկ գաղութի վերածված մեր երկիրը շուտով այդպես էլ չի հասցնի փրկվել թուրքի յաթաղանից, քանզի հայը ինքը լուռ համակերպվեց և ընտրեց այս ինքնաոչնչացման ճանապարհը:»
