Դրոշներով ավտոերթ՝ Երևանի փողոցներում․ այն սկիզբ է առել Աբովյան պուրակից

Երևանում ու մարզերում այս օրերին տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ի թիվս դրանց այսօր ավտոերթ է իրականացվել Երեւանի փողոցներով՝ «Ստոպ Նիկոլ» խորագրով:

Ավտոերթը սկիզբ է առել Աբովյան պուրակից, մասնակիցների նպատակն է  իրազեկել ու կոչ անել քաղաքացիներին միանալ ակցիաներին՝ հանուն Արցախի ու Հայաստանի անվտագության։