Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին

Թե ինչքան վատ է մեր երկրի վիճակը, բոլորս գիտենք, բայց ի՞նչ անել ու կոնկրետ ո՞նց փրկել երկիրը. չի ասվում:

Միշտ ասել եմ, այսօր էլ կասեմ՝ կապիտուլյանտ իշխանության հեռացումը պետք է լինի թիվ մեկ օրակարգը, բայց ո՞վպետք է նրան հաջորդի, ինչպիսի՞ թիմով և ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ երկիրը դուրս գա այս վիճակից: Հարց, որի պատասխանը որևէ մեկը չգիտի:

Լսել. թե ինչ վատն է հողատու կապիտուլյանտը արդեն իրոք ակտուալ չէ, այսօր մարդիկ ուզում են լսել նոր ձևավորվելիք իշխանության սկզբունքների, նպատակների և խնդիրների մասին:

Առաջարկում եմ հարթակում կանգնած ընդդիմության մեր գործընկերներին  հետևյալ 3 քայլերը

  1. Ընտրել ընդդիմության միասնական առաջնորդ
  2. Հրապարակել շարժման դեկլարացիա
  3. Ժողովրդին առաջարկել հակաճգնաժամային հստակ ծրագիր իր կատարման ժամանակացույցով:»