Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ Եվրոպայի կարատեի առաջնությունում

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկ Եղիշե Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ Եվրոպայի կարատեի առաջնությունում:

Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի հանրապետությում տեղի ունեցած Եվրոպայի U21 տարեկանների առաջնությում, -84կգ քաշային կարգում նշանակալի արդյունք է գրանցել՝ հաղթանակ տանելով 4 մենամարտում և զբաղեցնելով երկրորդ տեղը🥈🏆

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականն առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի, գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ:

Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ: