Արցախում մեր տղերքից բացի կանգնած է Ռռուս խաղաղապահը. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Գարիկ Ուրումյանն իր ՖԲ էջում գրում է.

«Արցախում մեր տղերքից բացի կանգնած է Ռռուս խաղաղապահը և եթե չլինի կանգնած մեկ օր Արցախի հայությունը չի կարող ապրել Արցախում։

Հայաստանի սահմանների անվտանգությունը այսօր նաև վստահված է Ռուսաստանի դաշնությանը։

Ռուսաստանի դաշնությունը, ի ուրախություն մեզ, որքան հասկանում եմ, նաև նոր ռազմաբազա է սկսել կառուցել Տավուշում, որը շատ կարևոր է, մենք դեռևս ապրիլ ամսին հայտարարում էինք, որ 102-րդ ռազմաբազայից բացի 103-րդ ռազմաբազան պետք է բացվի և ապագան դրա մեջ է, մենք այլ անվտանգության երաշխիքներ չունենք և մենք պետք է որոշենք տնտեսապես և քաղաքակրթորեն որ քաղաքակրթությանն ենք մենք մոտ, որտեղ ենք ուզում շարժվենք առաջ  Եվրասիական թե Եվրոպական սայ է:

Առանց Ռուսաստանի շատ դժվար կլինի մեզ համար։»