Առանց Ռուսաստանի Հայաստանը կորցնելու է ոչ միայն իր անվտանգությունը այլ նաև իր ազգային ավանդույթները, մշակույթը ու հոգևոր արժեքները. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Առանց Ռուսաստանի Հայաստանը կորցնելու է ոչ միայն իր անվտանգությունը այլ նաև իր ազգային ավանդույթները, մշակույթը ու հոգևոր արժեքները:
Եթե Հայաստանը հեռվանա Ռուսաստանից և իր անվտանգությունը վստահի օրինակ Արևմուտքին միանշանակ է,որ այդ տեղը զբաղեցնելու է Թուրքիան` իր բոլոր հետևանքներով:
Իհարկե Թուրքիայի հետ ուշ թե շուտ պետք է կարգավորվեն մեր հարաբերությունները, բայց դա որևէ ձևով չպետք է արվի ի հաշիվ ՌԴ հետ մեր դաշնակցային և բարեկամական հարաբերություններին:
Ռուսաստանը իր քաղաքակրթական մակարդակով մեզ ավելի մոտ է, քան աշխարհի որևէ երկիր, մեր մշակույթը և արժեքները շատ ավելի մոտ են իրար:
Ռուսները միշտ կողմ են եղել մեր ավանդույթների և մշակույթի պահպանմանը, դրա վկայությունն է մի ամբողջ պատմություն և սա մոռանալ կամ ուրանալ չի կարելի:
Հ.Գ ԽՍՀՄ տարիներին թեև Հայաստանը անկախ չէր, բայց ունեցել է խոշորագույն մշակույթային, գիտական և կրթական առաջընթաց: Ինչքան էլ այսօր փորձեն նսեմացնել այդ ամենտ ասածներս պատմական փաստեր են:»