Կապիտուլյանտի շուրջ օղակը սեղմվում է. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ՖԲ էջում գրում է.
«Անցած օրը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն էր եկել Հայաստան: Կապիտուլյանտն իրեն ընդունեց, իսկ թե ինչի՞ մասին են խոսել, հայտնի չէ…
Այսօր Երևան է ժամանելու ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, որը, ըստ օդում կախված լուրերի, կհանդիպի ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ…
Կապիտուլյանտի շուրջը օղակը սեղմվում է… Կարծում եմ, այս անձանց այցելությունները կարող են կապված լինել շատ հարցերի հանգուցալուծման հետ: Կարծում եմ, կապիտուլյանտ տականքը փակուղի է մտել և հասել է այն պահը, որի մասին վաղուց գրել ենք՝ սա պետք է ինչ-որ մեկին ՛գցի՛, քանի որ տարբեր ուժային կենտրոններին տվել է միմյանց հակասող և բացառող խոստումներ, իսկ հիմա այդ խոստուների կատարման ժամանակն է եկել:
Run, Forest, run
Կապիտուլյանտ, թող ու թռի, քաանի խռիկներից չեն բռնել ու չեն փռել զոհասեղանին… Դու խաղեր ես փորձում խաղալ, որոնք խաղալու համար չունես բավականաչափ կվալիֆիկացիա:
Եթե քեզ թվաց մի պահ /ամբողջ հայ ժողովրդին խաբելուց, Արցախը հանձնելուց և 5000 լույսի ճրագ մարելուց հետո/, որ դու կարող ես մեծ խաղացողների հետ հավասարը հավասարի պես խաղեր խաղալ, ապա դու մոլորության մեջ ես:
Քեզ օգտագործել են մեզանից հօգուտ մեր ոսոխի հայրենիք խլելու համար և ուղղակի դեն կնետեն օգտագործված մեկանգամյա օգտագործման գդալի պես…
Իսկ մենք, հայերս, արդյունքում ողբերգական կորուստներով կմնանք քաղաքակրթության լուսանցքում, ինչպես և երազում էր թուրք-ադրբեջանական տանդեմը:
#գնա»
