Արզնի հնավայրում, Թուխ Մանուկ մատուռի և Ջրի Ակնի շուրջ տոնեցինք Նավասարդը. Վարդ Ուզունյան

ՀՀԿ ԵԿանդամ Վարդ Ուզունյանն իր Ֆբ էջում գրում է.

«Սեղմ պատմեմ Նավասարդի մեկի մասին և շնորհակալությունս հայտնեմ բոլոր ներկա և հարգելի պատճառներով բացակա իմ հյուրերից՝ մոտ ու հեռավոր Հայերից։

Ես Ձեզ շաաատ եմ Գնահատում և Սիրում։

Օգոստոսի 11-ին Քարահունջ հնագույն աստղադիտարանի Հայկի Քարը (63) Շիրակացու Առավոտ ժամին՝ 4։00, նշանառում է հորիզոնի տակից դուրս եկող Հայկի Օրիոնը, ինչով էլ ավետում է Նավասարդը՝ Հայոց Հայկյան թվականը՝

4514֊4515, արեգակնային անշարժ տոմարը։

(Իհարկէ, մինչ այդ ունեցել ենք լուսնային անշարժ տոմար, որը մեր նախնիները  հաշվել են մարտի 21֊ով (դարձյալ Քարահունջի աստղադիտարանի օգնությամբ) և այժմ կլիներ 9616թ֊ը, (իմ կարծիքով պահպանել են 13֊րդ ամիսը..))։

Այս տարի դարձյալ Արզնի հնավայրում, Թուխ Մանուկ մատուռի և Ջրի Ակնի շուրջ տոնեցինք Նավասարդը։

Նավասարդ = Մայր Հողի Կենաց֊Դափնի//

Քանզի Հայ Առաքելական եկեղեցին առաջնորդվում է Հայկյան թվականով և մեծ ակնածանքով, երախտագիտությամբ է ընդունում մինչքրիստոնեական Հայաստանի՝ մեր Նախնիների թողած անգնահատելի ժառանգությունը, ուստի մեր տոնի բացումը սկսվեց Նոր Գեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայր՝ Տեր Շահանի շնորհավորանքով։

Քրիստոնեական և մինչ Քրիստոնեական սրբազան արժեքների Կամուրջը կապեցինք և հստակեցրեցինք մի Բան,

որ այն ինչ մերն է, դա “Բացարձակ Արժեք է”, որը չի հանդուրժում տարատեսակ աղանդների և երրորդ սեռի գոյությունը Հայոց մեջ։

Քանզի 4515 տարի առաջ Հայոց Պետականությունը կրկին հաղթանակել է, և ի դեմս Հայերի Հայկ առաջնորդի կրկին ունեցել ենք Պաշտպանական և Հաղթող Բանակ։

Եվ ուրեմն.  #Հայու_Գենի, #Հայկի, #Սրբազան_Արէգակնային_Տոմարի,  #Հայոց_Եկեղեցու, #Հայոց_Բանակի, #Տեսակի_պահպանման_արժեհամակարգի, #Երկրի_Տիրոջ_Կոչման..  անժխտելի մտավոր և հոգևոր #Կամուրջի միջոցով պետք է շարժվի յուրաքանչյուր Հայ.

Սա ծանր պատասխանատվություն է, սակայն դրա զորությունը մենք ունեք ու այս բազմարմատ չարորակ ուռուցքներին արմատախիլ կանենք, որպեսզի մեր փառավոր նախնիների Պատիվը կրկին վերահաստատվի մեր Սրբազան Հանրապետություններում։

…Եռագույն ժապավենները կապեցինք մշտադալար եղևնու ճյուղերին, կարասների վերջին գինին լցրեցինք, ամբարների վերջին  ալյուրը հանեցինք, արևգաթան կտրեցինք, հալվան բաժանեցինք…

երաժշտությամբ շղթա հյուսեցինք՝ ցավ֊պայքար֊հաղթանակ…ու սրբատեղիում վառվեցին մոմերը՝ գլխի զորության, կյանքի և տեսակի ամրության համար..

🙏🙏🙏

Նշեցինք այնպես, ինչպես մինչ 1920֊ական թվականները Ուտիքի, Արցախի և Սյունիքի հայ բնակչությունն է հետևողական տոնել..

Հիշում ենք.

📌Հայկը ամենադժվարին պահին անձեռնմխելիությունն (иммунитет) է արթնացնում՝պաշտպանելով ու կրկին անգամ սրբագրելով #Հայ_Լինելու_Պատիվը

📌 Հայկը և Բելը առասպել չէ, այն այլաբանություն է։

Հայկ= Հոգի+Ոգի+Օրհնություն կրող Արարչի (իր նմանությամբ) ստեղծած Մարդիկ, ումից ոչ մի հարամ(բել), և ոչ մի հազարամյակում չի կարողացել գողանալ #Երկրի_Տեր լինելու #Հայկյան_Տիտղոսը🏹

#Պատիվ_Ունեմ լինել #Ազգային_Պահպանողական_Հայը

#Երեկ

#Այսօր և

#Գալիք բոլոր Արշալույսներին

Օձունց Հակոբի ՎարդԷ 11.08.2022թ»