Հակառակորդը Ջերմուկում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 7.5 խորությամբ ճակատակով. Ասրյան

Գլխավոր շտաբի պետը հայտնեց` ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կմհեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ջերմուկում հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։ Տեղում դեսպանների հետ հանդպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատակով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով»,–ասաց Ասրյանը։
Նրա խոսքով` ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա։
Ասրյանը հավելեց, որ որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։