Հակառուսական քարոզները որևէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը և ժողովրդին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Հակառուսական քարոզները որևէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը և ժողովրդին
Անկախ նրանից, թե որ պետությունը ինչ դիրքորոշում է հայտնում, որ երկրի որ մի գործիչը ինչ է հայտարարում, պետք չէ մեկ օրում մոռանալ քո բարեկամ դաշնակից երկրին:
Ռուսաստանի նախագահի անմիջական աջակցությունը միշտ եղել է կարևոր գործոն մեր անվտանգության հարցերում: Ռուսական բանակը կանգնած է և Հայաստանում և Արցախում:
Պետք չի մոռանալ և ուրանալ ռուսներին, մեր բարեկամությունը մեկ օրվա բարեկամություն չէ:
Տեսնում եմ շատ գործիչների, որոնք մեկ օրում ռուսամետից դառնում են երդվյալ արևմտամետ, փնովում Ռուսաստանը և մոռանում մեր եղբայրական պատմությունը:
Խնդիրներ և հարցեր եղել են, կան և կլինեն, բայց հրաժարվելով Ռուսաստանից, մենք որևէ լավ հանգրվանի երբեք չենք հասնի:
Տեսեք այսօրվա Ուկրաինան և կհամոզվեք դրանում:»