Շահինյանին հորդորում եմ «հերթը առաջ չգցել». Ռուբեն Հայրապետյան
«Ինքը պատասխան տվողների ցուցակում կա ու վերջին օրերին ամեն ինչ անում է, որ ցուցակում իր տեղը առաջ գցի, բայց նմանատիպ մանր «մարդկանց» այս փուլում նկատելը անիմաստ է»: Այս մասին AntiFake.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի վերջին օրերի հայտարարություններին՝ ուղղված երրորդ նախագահին ու նրա թիմակիցներին:
«Ես իրեն խոստացել եմ, որ ասածների համար անձամբ ես եմ պատժելու ու հիմա էլ հորդորում եմ չարագացնել մեր «հանդիպման» ժամկետները: Ընդհանրապես, սրանց նման լակոտ-լուկուտները ամեն ինչ անում են, որ իրենց տերերին նկատելու փոխարեն իրենցով զբաղվենք, բայց իրենց հերթը հասնելու է ճիշտ ժամանակին: Ուղղակի մենք սրանց պատվեր տվողներին էլ գիտենք, պատվերի գինն էլ գիտենք, բայց վերջում պատվեր տվողներն իրենց հերթին թռնելու են ու էս լակոտ-լուկուտներին թողնեն մենակ` իրենց բարբաջանքների հետևանքների հետ»,- ասաց Հայրապետյանը։
«Նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանի մասին մտքեր արտահայտելիս թույլատրելիի սահմանը մի հատեք, բոլորիդ հա՛մ ասածներն ենք ֆիքսում, հա՛մ էդ ասածների համար պատասխան ենք պահանջելու: Խելոք մնացե՛ք»,- եզրափակեց նա։
Աղբյուր՝ AntiFake.am
