Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել բնություն. տեսանյութ
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը սույն թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպել է մեդիա շրջայց դեպի Դիլիջան՝ նվիրված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի բացթողնմանը բնություն, ինչպես նաև «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծավալված գործունեության թարմացումներին։
Տեսանյութը՝ Infopress.am լրագրող Հայկ Կիսեբլյանի
