Թեհրանը Հայաստանի անվտանգությունը իր անվտանգությունն է համարում․ Իրանի ԱԳ նախարար
Թեհրանը Հայաստանի անվտանգությունը իր անվտանգությունն է համարում․ Իրանի ԱԳ նախարար
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքականությունը տարածքային ամբողջականությունն և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է: Նա նաև հիշեցրել է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Թեհրանի պատրաստակամության մասին։
Իրանի նախարարի այլ հայտարարություններ:
▫️Սյունիքի մարզը Հյուսիս-Հարավ նախագծի կարևորագույն հատվածներից է, և Իրանը Հայաստանը համարում է միջանցքի առանցքային տարանցիկ երկրներից մեկը։
▫️Թեհրանը առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի տարանցիկ ուղով կատարվող ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն առավել զարգանան։
▫️Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը ցույց է տալիս այն կարևորությունը, որով Իրանի կառավարությունն ու ժողովուրդը վերաբերում են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին։
