Ռուսաստանի նախագահը Միխայիլ Ամիրխանյանին պարգևատրել է Պուշկինի մեդալով. Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը Միխայիլ Ամիրխանյանին պարգևատրել է Պուշկինի մեդալով
Պարգևը Բրյուսովի համալսարանի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավարին հանձնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
90-ամյա Ամիրխանյանը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջեւ մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Աղբյուր՝ Sputnik Արմենիա
