Միջազգային երաշխիք չկա, այսօր կա միայն մեկ երաշխիք, դա ռուս զինվորն է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Միջազգային երաշխիք չկա, այսօր կա միայն մեկ երաշխիք, դա ռուս զինվորն է:

Միակ տարբերակը ՌԴ երաշխիքն է,որ արցախահայությանը չեն ենթարկելու ցեղասպանության: Դա արդեն ակնհայտ իրողություն է:

Փաշինյանը իր այսօրվա այսպես կոչված հարցազրույցում փրփուրներից է կախվում և ուզում արդարանալ,որ կարող է նաև տարածաշրջան հրավիրել արևմտյան երկրների զինված կոնտինգենտ, ինչը լուրջ խնդիր է առաջացնելու թե ՌԴ-ի, թե Իրանի հետ:

Պետք չէ մանիպուլացնել այս կարևորագույն հարցը, ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ ԵԱՀԿ: Դե թող ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ 2020թ նոյեմբերին մտնեին Արցախ և կանգնեցնեին ադրբեջանական բանակին:

Ռուսաստանն է հայ ժողովրդի անվտանգության այսօրվա միակ երաշխավորը: Եվ այո, շատ ճիշտ է, եթե կնքվի որևէ պայմանագիր և այն չլինի ՌԴ-ի հետ (այլ ոչ թե որևէ ուժեղ երկիր) համատեղ աշխատանքի արդյունք, այլ լինի արևմտյան տարբերակ այն կդառնա դատարկ թղթի կտոր:

Պետք չէ փնտրել միջազգային այլ հզոր երաշխավորներ, որևէ երկիր դա մեզ չի երաշխավորելու, դա կարող է անել միան Ռուսաստանը: Մի զբաղվեք ինքնախաբեությամբ: