Ու չհամարձակվեք նորից գրել, թե Ռուսաստանը մեզ ինչ-որ բան է պարտական. Նատալյա Սաղիյան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահի տեղակալ Նատալյա Սաղիյանն իր ՖԲ էջում գրում է.

Ու չհամարձակվեք նորից գրել, թե Ռուսաստանը մեզ ինչ-որ բան է պարտական, չգիտեմ, իր դաշնակցային պարտավորությունները չի կատարում և այլն:

Ռուսաստանը առաջարկել է, ինչպես և նախկինում էր առաջարկել, Արցախի հարցը թողնել հաջորդ սերունդներին, ապահովելով Արցախի անվտանգությունը: Էս Նիկոլը ոնց-որ թե համաձայնվել է, հետո գնացել է ՊՐԱՀԱ ու այնտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել: Հավանաբար սրան ինչ-որ բան են խոստացել, օրինակ, որ կաջակցեն ինքը մնա իշխանության, ու սա միանգամից մոռացել է, թե Ռուսաստանի հետ ինչ է պայմանավորվել, վազելով թռել է Արևմուտքի ու թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը:

Արձանագրենք, որ ձեր Նիկոլը գնացել է Պրահա, Ալիևի հետ թաքուն պայմանավորվել է մի տարբերակ, որը հիմնված է ԱՊՀ ստեղծման հռչակագրի վրա, որտեղ միանշանակ գրված է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն և հաստատում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այլ կերպ ասած, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։

Ու Նիկոլը Պրահայում մոռացել է /կամ պայմանավորվել է Ալիևի հետ, որ մոռանալու է/ նշել, որ Հայաստանն այդ փաստաթուղթը ստորագրել է վերապահումներով Արցախի հիմնախնդրի շուրջ:

Ու ինքը դա արել է ձեր սրտի Մակրոնի, Շարլ Միշելի, Էրդողանի և այլոց քավորությամբ:

Դրանից հետո Նիկոլն ու Ալիևը ուրախ-ուրախ գնում են Սոչի ու ռուսական կողմից ներկայացնում են Պրահայում պայմանավորված մի փաստաթուղթ:

Իսկ հետո նորից ՌԴ-ին ինչ-որ պրետենզիաներ է ներկայացնում:

Փաշինյանը խառնա իշխանությունը պահելու գործերով ու ձեռքի հետ էլ Հայաստանն ու Արցախն է խառնում, մինչդեռ Ադրբեջանը Նիկոլի այս խառը վիճակից օգտվելով սողացող էքսպանսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ:»