Լավրովը հստակ շեշտեց, որ Պրահայից հետո Փաշինյանի մոտ բան է փոխվել. Vահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Լավրովը հստակ շեշտեց, որ Պրահայից հետո Փաշինյանի մոտ բան է փոխվել:

Փաստորեն Պրահայից առաջ եղել է համաձայնություն թողնել Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին, բայց Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը առաջ է բերել 1991թ Ալմաթիի հռչակարգրի կոնցեպցիան և փաստացի փակել խաղաղության համաձայնագրում Արցախի մասին որևէ հիշատակման տարբերակ:

Կարճ հռչակագրի մասին՝

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացել է նախագահների հանդիպման ժամանակ (ավելի ուշ նման հանդիպումներ տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի տեսքով)։ Արդյունքում ԱՊՀ-ին բացի Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից միացել են ևս 8 հանրապետություններ, որոնք են Ադրբեջանը (1993 թվականի սեպտեմբերի 24), Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։

Վրաստանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի դեկտեմբերին։ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա և Էստոնիա) հրաժարվել են ստորագրել ինչպես Ալմա Աթայի, այնպես էլ Բելովեժյան համաձայնագիրը։

Հիմա հարց է առաջանում ռուսից մենք ինչ՞ենք էլ ուզում,ասում են թող ռուսը պնդի իր դիրքորոշումը իսկ դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ հիմա ռուսին եք նորից մեղադրում:Ստացվում է,որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում չի լինելու Արցախի մասին հիշատակում էլ ոնց՞եք դուք կողմ ռուսական տարբերակին:»