Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
ՀՀ արտգործնախարարն ու Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունվարի 28-ին Կոպիրկինին ընդունել էր նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
