ՀԱՊԿ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են օգնել Կովկասում իրենց դաշնակից Հայաստանին. Սիդորով

ՀԱՊԿ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են օգնել Կովկասում իրենց դաշնակից Հայաստանին. Սիդորով

▪️Լրատվամիջոցներում հաճախ տեղեկություններ են հայտնվում, որ ՀԱՊԿ-ն օգնություն չի ցուցաբերում Հայաստանին։ Բայց ռազմաքաղաքական իրավիճակն այլ է, միշտ չէ, որ հնարավոր է ռազմական ուժերի կողմից գործողություն իրականացնել։ Երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը։

▪️Մենք փորձում ենք հնարավորինս հետևել այնտեղ կատարվող իրավիճակին, գաղտնիք չէ, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատ իրադարձություններ եղան, ավելին` խաղաղ բնակչության զոհեր: Եվ ընդհանրապես՝ տարածքների կորուստ, սպառազինության, տեխնիկայի կորուստ։

▪️ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխընդունելի լուծում գտնվի, և բախումները դադարեցվեն։

Sputnik Արմենիա