Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ. Կրեմլ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը:
Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ Yerevan.Today
